Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր աշխարհի ամենածեր մարդը նշում է տարեդարձը ու կիսվում երկարակեցության իր գաղտնիքներով

19:05, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Այսօր աշխարհի ամենածեր մարդը նշում է տարեդարձը ու կիսվում երկարակեցության իր գաղտնիքներով

Իտալուհի Էմմա Մորիանոն, ով լույս աշխարհ է եկել դեռ նախանցած դարում, ավելի ստույգ` 1899 թվականին, այսօր տոնում է իր 117-րդ տարեդարձը: Օրը նա նշում է իր մտերիմների հետ, ովքեր կզարդարեն ծեր կնոջ օրը նրա սիրած պարերով ու երգերով:

Էմման ծնվել է բազմազավակ ընտանիքում, ունեցել է 5 քույր և 3 եղբայր: Նա վերապրել է 2 համաշխարհային պատերազմ, ծանր աշխատանք ջուտի արտադրամասում և ամուսնալուծություն կնոջը ծեծելը սովորություն դարձրած տղամարդուց: Ընդ որում Էմման ամուսնալուծության է հասել մի ժամանակահատվածում, երբ Իտալիայում ամուսնալուծություններն առհասարակ արգելված են եղել:

Երկրի ամենատարեց բնակիչ նա ճանաչվել է այս տարվա մայիսին` ամերիկուհի Սյուզան Մուշատ Ջոնսի մահից հետո:

Իր երկարակեցության գաղտնիքն Էմման համարում է օրական 3 հատ հավկիթ ուտելն, ընդ որում` 2-ը` հում վիճակում, նաև` փոքր քանակությամբ աղացած հում միս ուտելը: Նա այսպես է սնվում 20 տարեկանից ի վեր, երբ նրա մոտ ախտորոշվել է սակավարյունություն, և բժիշկին ասել է, որ դա ավելի օգտակար է առողջությանը:

Էմման շատ քչերի հետ է շփվում, և պատճառը միայն վատ լսողությունն ու տեսողությունը չեն: Նրա բոլոր ընկերուհիներն ու մտերիմները վաղուց մահացել են, իսկ միակ երեխան մահացել է 7 ամսական հասակում: Ամուսնալուծությունից` 1938 թվականից ի վեր Էմման ապրել է միայնակ, երբեք չի ծխել և խմել է միայն չափավոր քանակությամբ գինի:

7181 | 0
Facebook