Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Բացակա պատգամավորի փոխարեն քվեարկելը կօրինականացվի

15:30, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Բացակա պատգամավորի փոխարեն քվեարկելը կօրինականացվի
     ԱԺ-ն քննարկվում է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի, Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ըներցմամբ ընդունելու մասին հարցը: Փոփոխությամբ առաջակվում է արտահերթ նիստերի հրավիրման նոր կարգ, քննիչ հանձնաժողովի վերաբերյալ նորամուծություն, ինչպես նաև փոփոխություններ խմբակցությունների հարցապնդումների վերաբերյալ:
     Պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց, որ պատգամավորի ելույթը սահմանափակվելու է 5 րոպե տևողությամբ, այժմ 10 է: «5 րոպեն ո՞րն է, բա պատգամավորին ընտրել են, որ արտահայտվի, ինչո՞ւ եք սեղմում, սեղմում եք, էներգիան էլ ուրիշ տեղից դուրս կգա...»,- ՀՀ նախկին վարչապետի այս արտահայտությունից հետո դահլիճը պոռթկաց. «Ես ձեր հասկացածը նկատի չունեի»,- պարզաբանեց Բագրատյանը: Վերջինն ընդդիմացավ նաև առաջարկվող այն փոփոխությանն, ըստ որի` խմբակցության ղեկավարը լիազորագրի հիման վրա կարող է քվեարկել պատգամավորի տեղը. «Տպավորություն ունեմ` սրանով մեծամասնությունն ուզում է իրեն ապահովագրել»:
     Հարակից զեկուցող Վահրամ Մկրտչյանն ասաց, որ պատգամավորների մեծ մասը 10 րոպեում կրկնում են մտքերն, ու նիստն անարդյունավետ ձգձգվում է: Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի լիազորություններին` նշեց. «Պատգամավորը հարգելի պատճառով կարող է բացակայել ու լիազորում է խմբակցության ղեկավարին, որպեսզի նա քվեարկի: Այստեղ կողմնակալություն չկա, բոլոր խմբակցություններն էլ կարող են օգտվել»: Բագրատյանն արձագանքեց, որ այստեղ «ուրիշ բանի հոտ է առնում»:
1099 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am