Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մի քանի օրվա ընթացքում Հալեպը 16 հազար մարդ է լքել. ՄԱԿ

15:50, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Մի քանի օրվա ընթացքում Հալեպը 16 հազար մարդ է լքել. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ'Բրայենը հայտարարել է, որ արևելյան Հալեպում մարտերի մի քանի օրվա ընթացքում մոտ 16 հազար մարդ է լքել իրենց տները:
     «Գրոհների ինտենսիվությունը Հալեպի արևելյան շրջաններում ստիպել է հազարավոր խաղաղ բնակիչների փախչել քաղաքի այլ շրջաններ: Նախնական տվյալների համաձայն` մինչև 16 հազար մարդ ստիպված լքել է իրենց տները, նրանցից շատերի դրությունն անորոշ է և վտանգավոր»,- ասվում է հայտարարության մեջ:
     ՄԱԿ-ի պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ քաղաքի այդ մասում հիվանդանոցներ չեն աշխատում, իսկ սննդի պաշարները պակասում են: Եթե մարտերը շարունակվեն, մոտ օրերս ժամանակավոր տեղափոխված անձանց թիվը կարող է ավելանալ ևս մի քանի հազարով:

6588 | 0
Facebook