Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Շիրակի մարզպետը` փոխմարզպետների կրճատման մասին

11:45, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Շիրակի մարզպետը` փոխմարզպետների կրճատման մասին

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վարչապեետ Կարեն Կարապետյանի այն հանձնարարականին, ըստ որի` փոխմարզպետները ևս պետք է կրճատվեն, տեղեկացրեց. «Դեռ մեզ մոտ որևէ կրճատում չի եղել, խոսվել է փոխմարզպետների կրճատման մասին, բայց դեռևս կրճատում չկա»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարությունը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը:
     Շիրակի մարզպետարանն ունի երկու փոխմարզպետ, աշխատակազմի ղեկավար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ, երկու խորհրդական և երկու օգնական:
     Իր պաշտոնանկության լուրերին էլ անդրադառնալով` Սիմոնյանն ասաց, որ դրանք մամուլն է շրջանառում, ինքն այդ մասին տեղեկություն չունի:

1196 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am