Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն ԱՄՆ պատմության ամենաքիչ ձայներ հավաքած նախագահն է. The Washington Post

14:45, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Թրամփն ԱՄՆ պատմության ամենաքիչ ձայներ հավաքած նախագահն է. The Washington Post

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն, ով իր լիազորությունները կստանձնի հունվարի 20-ին, երկրի պատմության ընթացքում ընտրողների ամենաքիչ ձայներ հավաքած նախագահն է: Այս մասին գրում է The Washington Post պարբերականը:
     Նա ստացել է ընտրողների ընդամենը 46.5%-ի ձայները: Ինչպես նշում է լրատվականն, այդ թիվը կարող է էլ ավելի նվազել` հասնելով 46%-ի:
    
     Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ է դարձել ընտրողների կոլեգիայի կողմից 290 ձայն ստանալով: Նրա մրցակից Հիլարի Քլինթոնն ստացել է 232 կոլեգիալ ձայն, սակայն ընտրողների ընդհանուր թվով նա առաջ է անցել ընտրված նախագահ Դոնալդ Թրամփից:

6674 | 0
Facebook