Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Շատերն ասում են, որ իմ նկարներում երաժշտություն կա». Հասմիկ Բեգոյան

16:05, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Շատերն ասում են, որ իմ նկարներում երաժշտություն կա». Հասմիկ Բեգոյան

Հասմիկ Բեգոյանը նկարել սկսել է տասը տարեկանից, երբ հասկացավ, որ բոլոր մտքերն և երազանքներսը կարողանում է արտահայտել հենց նկարչության միջոցով: Նկարչությունը դարձավ նրա ուղեկիցը:

«Իմ հիմնական թեման սերն է: Սեր` մոր, բնության և սիրած մարդու նկատմամբ: Հաճախ եմ օգտագործում դեղին, կարմիր և կապույտ գույները»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հասմիկը:

Վերջերս` Նարեկացի Արվեստի Միությունում կայացավ սկսնակ նկարչուհու անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նրա աշխատանքները երեք ոճով՝ մանրանկարներ, կոլաժներ և ստեղծագործական մոտեցումներով աշխատանքներ: «Ցուցահանդեսից հետո զգացի ուշադրություն իմ հանդեպ և դրական արձագանքներ, որոնք ինձ մղում են ստեղծագործելու և կատարելագործվելու»,- անկեղծացավ մեր զրուցակիցը: Նա նշեց, որ ներկայում մասնակցում է «Լապտերներ» նախագծին: «Նախագծի շնորհիվ մեծ սեր առաջացավ դեպի երաժշտությունը, որովհետև նրանով եմ ես ոգեշնչվում: Շատերն են ասել, որ իմ նկարներում երաժշտություն կա: Հիմա փորձում եմ նախագծի շրջանակներում քանոն նվագել սովորել»: Հասմիկը դեռևս չի բախվել որևէ խնդրի, բոլորը միայն աջակցում են. «Իսկ ինձ համար գերագույն հաճույք է ստեղծագործել իմ հայրենիքում»,- նշեց նա:

2117 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am