ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը
MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ այսօր առավոտյան մահացել է ապրիլյան պատերազմի օրերին գլխի հատվածում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Ասատրյանը: «6 ամիս կոմայից դուրս չէր գալիս, բայց մենք և նրա հարազատները հավատում էինք, որ հնարավոր կլինի նրա կյանքը փրկել: Ցավոք, Նարեկը մահացավ` այդպես էլ գիտակցության չգալով»,- հայտնեց Ասատուրյանը: