Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Հայտնի են ձյուդոյի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

14:00, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Հայտնի են ձյուդոյի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Երևանի Խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատի դահլիճում կայացել է մեծահասակների ձյուդոյի 2016 թվականի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 112 մարզիկ` 99 ձյուդոիստ և 13 ձյուդոիստուհի՝Երևանից, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերից և Արցախից։ Մրցաշարին ներկա է գտնվել նաև Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ձյուդոյի եվրոպայի միության՝ EJU-ի մարզական տնօրեն, հայտնի մարզիկ Ալեքսեյ Յացկևիչը, ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, բանակի մարզական ակումբի պետ, փոխգնդապետ Վարուժան Գրիգորյանը:

Ներկայացնում ենք չեմպիոններին և մրցանակակիրներին՝ ըստ քաշային կարգերի.

Տղամարդիկ

60 կգ՝

1. Գոռ Մկրտչյան (Երևան ՀՄՄ),

2. Հովհաննես Ալեքսանյան ( Գյումրի ՀՄՄ),

3. Էրիկ Հարությունյան ( Վանաձոր ՀՄՄ),

3. Վահագն Հովսեփյան ( Հրազդան):

66 կգ՝

1. Գոռ Հարությունյան ( Վանաձոր),

2. Տիգրան Վարոսյան (Վանաձոր),

3. Ռոբերտ Թորոսյան ( ԵՕՀՊՄՔ),

3. Հրայր Վիրաբյան Հրայր ( Երևան ՀՄՄ):

73 կգ՝

1. Ֆերդինանդ Կարապետյան ( ՍՁՕՄՊՄԴ),

2. Արսեն Ղազարյան ( Վանաձորի ՕՀՄՄՄԴ),

3. Սամվել Խաչատրյան ( Երևան ՀՄՄ),

3. Բորիս Շատվերյան ( ՍՁՕՄՊՄԴ):

81 կգ՝

1. Անդրանիկ Չափարյան ( ԵՕՀՊՄՔ),

2. Դավիթ Սարգսյան ( Երևան ՀՄՄ).

3. Վարդան Խաչատրյան ( Դինամո ՄՀԿ).

3. Գևորգ Խիթարյան ( ԲՄԱ):

90 կգ՝

1. Սահակյան Գրիգոր (ԲՄԱ ),

2. Կարեն Ջանոյան ( Գյումրու ՄՊՀՄ ),

3. Հարություն Աբրահամյան ( ՆՀՏ),

3. Դավիթ Նալբանդյան Դավիթ ( ԲՄԱ ):

+90 կգ

1. Հակոբ Առաքելյան Հակոբ ( ՍՁՕՄՊՄԴ),

2. Գառնիկ Սարոյան Գառնիկ ( ԲՄԱ ),

3. Սեյրան Սահակյան Սեյրան ( ԳՕՀՊՄՔ),

3. Գոռ Գյունաշյան ( Արցախ):

Կանայք

48 կգ՝
     1. Շուշան Առաքելյան , (ՍՁՕՄՊՄԴ),
     2. Քնարիկ Ստամբուլցյան , ( ՍՁՕՄՊՄԴ),
     3. Իրենա Պետրոսյան ( ՍՁՕՄՊՄԴ):
     70 կգ՝
     1. Վարսիկ Գրիգորյան ( ՍՁՕՄՊՄԴ),
     2. Աննա Ղազարյան ( Երևան ՀՄՄ),
     3. Իզաբելլա Հովհաննիսյան ( ԵՕՀՊՄՔ):
     +70 կգ
     1. Նելլի Ավետիսյան Նելլի ( ՍՁՕՄՊՄԴ),
     2. Աննա Մկրտչյան Բյուրեղավան),
     3. Թագուհի Մանուկյան ( Երևան ՀՄՄ):

Նշենք նաև, որ սամբոյի և ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիաների պատվավոր նախագահ Արմեն Իսրայելյանը հատուկ գավաթ էր սահմանել նաև թիմային հաղթանակի համար: Այն նվաճեց Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը`դպրոցի ձյուդոյի ավագ մարզիչ Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ: Թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրավեց Հայաստան մարզական միության՝ ՀՄՄ-ի Երևանի ձյուդոյի և սամբոյի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի թիմն, իսկ երրորդ հորիզոնականում էր ԲՄԱ-ն՝ բանակի մարզական ակումբի թիմը:

641 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am