Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիան պահանջել է Հալեպի հարցով ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ գումարել

12:50, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Ֆրանսիան պահանջել է Հալեպի հարցով ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ գումարել

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել` Հալեպում տիրող իրադրության քննարկման համար, փոխանցում է BBC-ին: Նշենք, որ այնտեղ արդեն մի քանի օր է` դաժան մարտեր են ընթանում:
     «Այժմ առավել, քան երբևէ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունների դադարեցման և մարդասիրական օգնության կազմակերպման համար»,- հայտարարել է Էյրոն:
     Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերը հայտարարել են, թե իրենց հաջողվել է աշխարհազորայիններից վերցնել Հալեպի տարածքի ավելի քան մեկ երրորդ մասը:
     Հալեպում կառավարական զորքերի ու դաշնակիցների կողմից զանգվածային ռազմագործողություններն սկսվել են ավելի քան 2 շաբաթ առաջ:
     Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` UNICEF-ի տվյալներով` Սիրիայի պաշարված քաղաքներում ապրում է մոտ կես միլիոն երեխա։ Ավելի քան 100.000 երեխա գտնվում է Արևելյան Հալեպում։

6359 | 0
Facebook