Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

Ֆուտբոլային թիմը մեկնում էր Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղին մասնակցելու. ֆուտբոլիստներից մեկը ողջ է մնացել

12:45, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Ֆուտբոլային թիմը մեկնում էր Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղին մասնակցելու. ֆուտբոլիստներից մեկը ողջ է մնացել

Ինչպես հայտնի է, Կոլումբիայում աղետի է ենթարկվել ինքնաթիռ, որում 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ է եղել` այդ թվում` բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմը։ Ինքնաթիռում եղել է 27 ֆուտբոլիստ և լրագրողների մի խումբ։ Թիմը մեկնում էր Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչ՝ կոլումբիական «Աթլետիկո Նասիոնալ»-ի դեմ խաղին մասնակցելու։ Տեղում աշխատող օպերատիվ շտաբը հայտնում է, որ 15 մարդ ողջ է մնացել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ողջ մնացածներից մեկը ֆուտբոլիստ Ալան Ռուշելն է: Մարզիկը տեղափոխվել է Ռիոնեգրո շրջանի հիվանդանոցներից մեկը:

Ավելի վաղ բրազիլացի լրագրող Անդրես Ֆելիպե Արկոսը թվիթերյան իր էջում հրապարակել է «Շապեկոենսե»-ի հանդերձարանից 5 օր առաջվա տեսանյութ։ Երևում է, թե ինչպես է թիմը տոնել Հարավային Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ՝ «Սան Լորենսո»-ի դեմ խաղում հաղթանակը (0:0) և եզրափակիչ դուրս գալը։

Նշենք նաև, որ «Աթլետիկո Նասիոնալ»-ը ցավակցություն է հայտնել «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստներին հարազատներին․

««Նասիոնալ» ակումբը խորը վշտով ցավակցություններն է հայտնում «Շապեկոենսե» ակումբին՝ տեղի ունեցածի կապակցությամբ»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

«Շապեկոենսե»-ն՝ Հարավային Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ՝ «Սան Լորենսո»-ի դեմ խաղից հետո
«Շապեկոենսե»-ն՝ Հարավային Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ՝ «Սան Լորենսո»-ի դեմ խաղից հետո
Ալան Ռուշել
Ալան Ռուշել
1617 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am