Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Հայ ժողովրդի ճակատագիրը դարձավ իմ արվեստի հենքը». այսօր գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 90-ամյակն է

13:05, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Հայ ժողովրդի ճակատագիրը դարձավ իմ արվեստի հենքը». այսօր գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 90-ամյակն է

«Ինձ արվեստագետ նկարիչ են անվանում, այսպիսին է իմ մասնագիտությունը, և ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, ես էլ առիթից առիթ ցանկություն եմ ունենում հեռվից դիտելու, օտարի աչքերով նայելու իմ ստեղծագործությանը, տեսնելու թերին և անելիքը: Երբ երիտասարդ էի, ինձ թվում էր, թե իմ ստեղծագործությունների հիմքում հիմնականում ընկած կլիներ քնարական թեման, և կնվիրվեմ սիրո, գարնան, ռոմանտիկ ու խաղաղ կյանքի պատկերին, մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ հոգուս խորքում թաքնված են ուրիշ ցանկություններ»,- անկեղծացել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
     Նա հավասարապես ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում, ստեղծել թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Թեմատիկ կտավները հիմնականում նվիրված են հողի աշխատավորին, գյուղի կյանքին ու կենցաղին:
     «Ամբողջ կյանքս անցել է քաղաքում, բայց գեղանկարչական գործերս նվիրված են գյուղի կյանքին, գյուղի մարդկանց: Դժվար է բացատրել»,- ասել է նկարիչը:


     Նրա արվեստում ինքնատիպ են գրքի ձևավորումն ու նկարազարդումը: Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն», Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն», Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» և «Սասունցիների պարը» պոեմների, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի նկարազարդումները հագեցած են դրամատիկ տրամադրություններով, արտահայտիչ ու պլաստիկ գծանկարներով: Հայ ժողովրդի պատմության թեման արտացոլվել է «Հայոց այբուբեն» և «Վարդանանք»:
     «Հայ ժողովրդի ճակատագիրը դարձավ իմ արվեստի հենքը, իմ պայքարի և գոյության իմաստը»:

932 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am