Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

Աշխարհի ամենագեր տղամարդը գիրացել է ևս 85 կիլոգրամով

22:10, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Աշխարհի ամենագեր տղամարդը գիրացել է ևս 85 կիլոգրամով

Մեքսիկացի Խուան Պոդրո Ֆրանկոն, ով արդեն 6 տարի է` գամված է անկողնուն գերճարպակալման պատճառով, օրերս տեղափոխվել է Գվադալահարի հիվանդանոց: Այսուհետև նա մի քանի ամիս խիստ սննդակարգի պետք է հետևի, որից հետո, եթե անհրաժեշտ չափով նիհարած լինի, կենթարկվի վիրահատության: Ֆրանկոն, ով կշռելիս է եղել 500 կգ, վերջին կշռվելուց հետո, պարզվել է, գիրացել է ևս 85 կիլոգրամով:
     Այժմ 32-ամյա Ֆրանկոն համարվում է աշխարհի ամենագեր տղամարդը:
     Նրա մասին առաջին անգամ ամբողջ աշխարհն իմացավ այս ամսվա սկզբին, երբ բժիշկներին հատուկ սարքավորումներ անհրաժեշտ եղան նրան 6 տարվա մեջ առաջին անգամ տնից հանելու և հիվանդանոց տեղափոխելու համար: Ֆրանկոն երբեք էլ առանձնապես նիհար չի եղել, սակայն ավտովթարի ենթարկվելուց հետո սկսել է շեշտակի գիրանալ: Այժմ նա երազում է դարձյալ քայլելու, մեքենա վարելու, երգելու ու պարելու մասին:
     Նշենք, որ Մեքսիկայի բնակչության 75%-ը տառապում է ավելորդ քաշից կամ ճարպակալումից, իսկ շաքարային դիաբետը դարձել է այս երկրի ամենատարածված հիվանդություններից մեկը:

Աշխարհի ամենագեր տղամարդը
Աշխարհի ամենագեր տղամարդը
5301 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am