Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առանց պաշտպաններին տեղեկացնելու Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են այլ կալանավայր

12:20, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Առանց պաշտպաններին տեղեկացնելու Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են այլ կալանավայր

Մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու համար մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: «Ճիշտն ասած, այդ մասին մենք տեղեկանում ենք լրատվամիջոցներից: Քրեակատարողական վարչությունը խախտել է օրենքը: Նման որոշում կայացնելու հետո, անմիջապես պետք է մեզ տեղյակ պահեին և հիմնավորեին` ինչու են Սեֆիլյանին տեղափոխում մեկ այլ հիմնարկ»,- ասաց պաշտպանը: Վերջինը տեղեկացրեց, որ փորձելու է պարզել տեղափոխման պատճառները:
     Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու համար: Սեֆիլյանի գործը միացվել է «Սասնա ծռերի» գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ և 38-235-րդ հոդվածներով:

2895 | 0
Facebook