Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը կոռուպցիոն սկանդալի ֆոնին պաշտոնից հեռանալու պատրաստակամություն է հայտնել

11:55, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Հարավային Կորեայի նախագահը կոռուպցիոն սկանդալի ֆոնին պաշտոնից հեռանալու պատրաստակամություն է հայտնել

Հարավային Կորեայի նախագահ Պակ Քեն Հեն իր անվան շուրջ տարածված կոռուպցիոն սկանդալի ֆոնին հայտարարել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը, եթե երկրի խորհրդարանը նման որոշում ընդունի:
     Նա տեսաուղերձ է հղել հարավկորեացիներին և ներողություն է խնդրել կատարվածի համար` ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում ավելի շուտ կլքի իր պաշտոնը: Նշենք, որ Պակ Քեն Հենի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2018թ.:
     Նշվում է, որ նոյեմբերի 20-ին Հարավային Կորեայի դատախազությունը նախնական տվյալներ է հրապարակել նախագահի ընկերուհու` Չհվե Սուն Սիլի գործի քննությունից: Նրան և նախագահի աշխատակազմի 2 նախկին աշխատակիցների մեղադրանք է ներկայացվել կաշառակերության, շորթման և պաշտոնեական դիրքի չարաշահումների համար:
     Համաձայն մեղադրանքի` նրանք հարավկորեական ավելի քան 50 ընկերության ստիպել են 10-յակ միլիոնավոր դոլարներ փոխանցել Չհվե Սուն Սիլի ղեկավարությամբ գործող 2 հիմնադրամի:
     Քննիչները նշում են, որ նախագահը իմացել է կատարվածի մասին:
     Հավելենք, որ ավելի վաղ Հարավային Կորեայում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել` նախագահի հրաժարականի պահանջով:

12056 | 0
Facebook