Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկին կրկին կներկայանա հայ հանդիսատեսին

14:35, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկին կրկին կներկայանա հայ հանդիսատեսին

Դեկտեմբերի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան ականավոր վիրտուոզ դաշնակահար, Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր Բորիս Բերեզովսկու համերգները: Նա վերջին անգամ Հայաստանում հանդես է եկել փառատոնի շրջանակներում` 2010-ին:
     Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան:
     Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաև` Լիստի հանրահայտ 12 Էտյուդները:

974 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am