Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լևոն Տեր-Պետրոսյանը մեր հարազատն է». Շարմազանով

11:35, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Լևոն Տեր-Պետրոսյանը մեր հարազատն է». Շարմազանով
     «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին: «Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը, նա մեր... («մեր հարազատն է», տեղից հայտարարեց Շարմազանովը) ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում էլ եղել է: Իսկ Աշոտ Նավասարդյանի խոսքերը բոլորս էլ լավ հիշում ենք»,- ասաց Գալուստ Սահակյանը:
     Ավելի վաղ Լևոն Զուրաբյանն անդրադառնալով Հերմինե Նաղդալյանի` նիստը վարելու ընթացքում երեկվա միջամտություններին, ասել էր. «Ով` ով, բայց Նաղդալյանը 90-ականներին վերաբերող որևէ իրողության քննադատման իրավունք չունի: Չգիտեմ` որևէ այլ մարդու, ով այդ տարիներին համառորեն պաշտպանել, աջակցել, սատարել է ՀՀՇ իշխանությանն ու առաջին նախագահին: Եթե կա մի կուսակցություն, որ իրավունք չունի թթու խոսք ասել առաջին նախագահի հասցեին, ՀՀԿ-ն է: 96-ին Աշոտ Նավասարդյանն իր աջակցությունը հայտենց Տեր-Պետրոսյանին, մի մոռացեք»:
4212 | 8
Facebook