Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Արվեստի բուհերի շաբաթ»-ը մեկնարկել է

12:04, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Արվեստի բուհերի շաբաթ»-ը մեկնարկել է

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան և Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը համատեղ ներկայացնում են «Արվեստի բուհերի շաբաթ» ծրագիրը:
     Ծրագրի նպատակն է արվեստի բուհերի ուսանողների միջև կառուցել կամուրջ, ստեղծել կապեր՝ մասնագիտական շփումների համար:
     Ինչպես MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը, ծրագրի ընթացքում կլինեն` թատերական ներկայացում, կինոդիտում, համերգային ծրագրեր, ցուցահանդես, քննարկումներ, ուսանողների փոխադարձ այցելություններ և մասնակցություն վարպետաց դասերի:
     Արվեստի բուհերի շաբաթը մեկնարկեց Կ.Չապեկի «Մայրը» ներկայացումով՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի և Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ:

519 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am