Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ջունգլ»-ի կողմից փողոցում կնոջը ծեծելու փաստով քր. գործ է հարուցվել

11:10, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Ջունգլ»-ի կողմից փողոցում կնոջը ծեծելու փաստով քր. գործ է հարուցվել

Դատախազը քրեական գործ է հարուցել «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման և քաղաքացի Հ. Մ-ի հաղորդման ուսումնասիրմամբ:
     ԶԼՄ-ներում տեղ գտած վերտառությամբ հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի և քաղաքացի Հ. Մ-ի հաղորդման ուսումնասիրության արդյունքում, հսկողություն իրականացնող դատախազը, առերևույթ հայտնաբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը, 28.11.2016թ. ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով դատախազը հարուցել է քրեական գործ:
     Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

2521 | 4
Facebook