Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Համացանց

«7000-ի ՀՀԿ-ականացումը մկանների ցուցադրություն էր հենց ՀՀԿ-ի ներսում». Գ. Պետրոսյան

11:15, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«7000-ի ՀՀԿ-ականացումը մկանների ցուցադրություն էր հենց ՀՀԿ-ի ներսում». Գ. Պետրոսյան
     7000 հոգու միաժամանակյա կուսակցականացումը երբեք չի կարող նպաստել կուսակցության իմիջի բարձրացմանը: Առհասարակ, եթե որևէ կառույցի դռներն առանց պայմանի բաց են ամեն թակողի առաջ, ապա դա լրջորեն կասկածի տակ է դնում այդ կառույցի ամրությունը։ Ո՞վ կարող է բացառել, որ այդ 7000-ի շարքերում կան բազմակուսակցականներ կամ քաղաքականության հետ ոչնչով չկապված «կույր» հավատացյալներ։ Մի՞թե Նժդեհի տեսությունն այդքան հանրամատչելի է... Անգամ, եթե այդպիսի բան է «պատահել», ապա այդ փաստը պետք էր խնամքով թաքցնել և հանրությանը մատուցել քաղաքագիտական օրինաչափությունների խողովակներով։
     Սա ընդամենը մկանների ցուցադրություն էր՝ ամենից առաջ հենց ՀՀԿ ներսում՝ ակնարկելով, որ ընդամենը մեկ հրահանգ է պետք, որ այդ նույն 7000-ը մեկ ակնթարթում նույն արագությամբ լքեն կուսակցությունը, եթե իրենց «մենեջերին» հանկարծ «բան պատահի»: Անշուշտ, սա նաև հաթաթա էր քաղաքական դաշտին՝ ընտրություններից առաջ․․․
     Ասում են՝ հիմնականում երկու առիթով է հապճեպ կուտակվում մարդկանց հոծ բազմություն՝ մեկ թաղման, մեկ էլ հարսանիքի։
     Թե 2017 թվականը քաղաքական որ ուժերին կթաղի կամ որոնց կամուսնացնի, ցույց կտա ժամանակը․․․
1548 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am