Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Վանաձորցին երկար չի սպասելու և քայլեր է իրականացնելու բոյկոտողների դեմ». Վանաձորի քաղաքապետ

16:20, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Վանաձորցին երկար չի սպասելու և քայլեր է իրականացնելու բոյկոտողների դեմ». Վանաձորի քաղաքապետ

Վանաձորի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների անդամները մինչ օրս բոյկոտում են ավագանու նիստերը: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից հետարքրվեցինք` արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերը, թե նա բանակցում է ընդդիմադիրների հետ, որպեսզի նրանք այլևս չբոյկոտեն ավագանու նիստերը: «Այսօրվանից մի սահման ենք գծում, բոլոր հարցերն ուղղում ենք բոյկոտողներին: Ես չեմ բոյկոտում, այլ օրենքի շրջանակներում իրականացնում եմ իմ լիազորությունները, իսկ իրենք քաղաքացիների ձայնը ստացել են, բայց զբաղված են բոյկոտելով, դրա համար իրենց ձայն չեն տվել: Ես տխրում եմ, որ չեն գալիս, վանաձորցին երկար չի սպասելու և իր քայլերն է անելու բոյկոտողների դեմ»,- MAMUL.am-ի թղթակցին ասաց Ասլանյանը: Վերջինի խոսքով ավագանու նիստերի մասին այս օրերին ապատեղեկատվություն և հերյուրանք է տարածվում. «Նիստ չի եղել, ապատեղեկատվություն են տարածում, իսկ նման բան տարածողներն այն մարդիկ են, ովքեր ամեն կերպ ուզում են լրատվության ուշադրության կենտրոնում լինել, այլ տեղերում պետք է ինքնադրսևորվել»: Ո՞ր խմբակցությունն է դավաճանել ընդդիմությանն ու քվեարկել իր օգտին` հարցին, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ընդդիմադիրներին հարցրեք»:
     «Լուսավոր Հայաստան» խմբակության անդամ Էդմոն Մարուքյանն ավելի վաղ բացատրել էր, թե որն է բոյկոտի իմաստը: «Հրապարակավ ՀՀԿ-ն 15 մանդատ ունի. հիմա երեք խմբակցությունները եթե չմասնակցեն, քաղաքապետն իր ավագանիների, նաև ՀՅԴ-ի հետ չի կարող նիստ գումարել: Այդ պարագայում կբացահայտվի՝ ովքեր են այն 4 հոգին, ովքեր համաձայնագրից հետո փակ քվեարկությամբ հօգուտ ՀՀԿ-ական թեկնածուին էին քվեարկել, և դրանից հետո կհասկանանք, թե ում հետ ենք աշխատում»,- ասել էր նա:
     Հիշեցնենք, որ մինչ ավագանու նիստը, որի ժամանակ էլ պետք է քաղաքապետ ընտրեին, ընդդիմադիր 3 ուժերը որոշում էին կայացրել քվեարկել հանուն ԼՀ թեկնածու Քրիստ Մարուքյանի: Այդպես լինելու դեպքում վերջինը պետք է հավաքեր 18 ձայն և դառնար քաղաքապետ, սակայն, դրա փոխարեն, 19 ձայն ստացավ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը:
    

| | |
2113 | 13
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
լուր
լուր 17:00, 29.11.2016
գլուխտ պատն էս տվել, որ ստացել էս, այ ախմախ, ձեր գործը զեռբայությունովա: դու չես ընտրվել, դա շատ լավ գիտես թե դու թե քո տերերը: իսկ էն 3 հուդան էլ մի քնաի հոգու ճնշումների ներքո ե ն ընտրել, քեզ, նենց որ ինքնահռչակ քաղաքապետ, մի քանի հոգու քաղաքապես էս դու, այլ ոչ վանաձորցիների: եղավ?
վանաձորը կարոտա խելքը գլխին մարզպետի ու քաղաքապետի
վանաձորը կարոտա խելքը գլխին մարզպետի ու քաղաքապետի 17:23, 29.11.2016
լավ կլինի, որ էտ հաստակլեպը իրա պապա մարզպետ կոչվածի հետ լքի քաղաքը, ոչ մեկը պիտանի չեն, ոչ մեկը բացարձականապես, քաղաքի համար ոչինչ են և ոչինչ չեն արել, կարծես մարզպետ կոչվածին նշանակեցին, որ հարստանա, դիզի, կուտակի, բիզնեսներ ու գազալցակայաններ խանութներ հիմնի, քանի ինքնա հլը մի հատ իրան թարազի, կարողա վաղը ասում ե փասափուսետ հավաքի ու ռադ եղի: վանաձորցին չի հարգում և չի ընդունում, որ մարզպետ կոչված ունի, ամեն ինչ սեփակնացրեց, ամեն ծակ ու ծուկ չթողեց, մեզ նմնա մարզպետ պետք չի սատկի էտ ձևի մարզպետը էսօր էլ էգուց էլ: դպրոցները դարձրելա հոր դուքանը, ինչ ուզում էն էլ անում, սրան կարգում, նրան հեռացնում, բեզպռիդելշիկա դառել գլխներիս ու արևներիս, էտ լիսկայից ազատվեց սյունիքը, բա լոռին երբա դրանից ազատագրվելու, դերիք բոլա, իրան սպառելա դա , պարտադիր ցույց ու բոյկատա ըլնելու, ոչ մի հարց խելքը գլխին չի լուծում, թե ինչա անում չգիտենք: մենակ լավ փողի մանյակա: ազատեցեք լոռին, որ սրա օրոք դառավ ոռի
ՀԱՅ
ՀԱՅ 22:21, 29.11.2016
ԻՆՉՔԱՆ ՊՈՒ_ՏԱՆԿԱ ԿԱ ՆՐԱՆՑ ԿՐԻՇԵՆ ՈՒ ԳՈՐԾԻ ԴՆՈՂ ՆԱ, ՄԻ ԿԱՐԳԻՆ ԳՐԱԳԵՏ ՄԱՐԴ ՉԿԱ ԿՈՂԸ, ԳՈՐԾ ՏՎՈՂ, ՈՒՐԻՇԻ ՏԱԿԸ ՓՈՐՈՂ Գ_ԱՆԴՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԱՆԱ ՁԵՐ ՄԱՐԶՊԵՏ ԿՈՉՎԱԾԸ ՏՈՒՆ ՔԱՆԴԻՉ ԱՆԳՐԱԳԵՏԸ;
ՀԱՅ
ՀԱՅ 22:24, 29.11.2016
ԻՐԱ ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸ ԷՆԱ, ՈՐ ՈՒՐԻՇԻ ՀԱՑԻՆ ՎԱՅԻՍ ԴԱՌՆԱ, ՈՒՐԻՇԻ ՍՈՒՐԲ ՏՈՒՆԸ ՔԱՆԴԻ ՈՒ ԻՐԱՆԻՑ ԳՈՀ ՄԱՆ ԳԱ;
ԷԼ ՉԳԻԴԻ ՈՐ ԻՐԱ ՏԵՂԸ ԻՐԱ ԹՈՒԼԵՔՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԱՍՏԾՈՒ ԱՌԱՋ, ԻՍԿ ԻՆՔԸ ՄԱՀԸ ԻՐԱ ՀԱՄԱՐ ԼԱՎ ԲԱՆ ԿԼՆԻ< ՆԱ ՊԵՏՔԱ ԴԵՌ ՇԱՏ ՏԱՌԱՊԻ ՈՒ ԱՄԵՆ ՄԻ ԱՐԱԾ ՎԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՌՎԻ
Վանաձոր
Վանաձոր 00:12, 30.11.2016
որ սրանց նմաններին մի պաշտոն են իրում, շշկլրվում են ու չգիտեն որտեղից սկսեն և ինչ անեն, սկսում են իրանց տաքացնողներին աշխատանքից ազատելը, որ ժմանակին նրանց թևի տակ էին, ու նրանցով մարդ դառան, էս օվ ես օվնա տոչնի, անկշռադատ քայլեր են անում, որ զարմանում էս, խելքները ոչ մի բանից չի հասնում, բացի թալանից ու ավարից, ուզում են կառավարեն: Տո դուք ժողովրդին պետքա ծառայեք է, այլ ոչ թե ձեզ, սոված ոհմակիտ: որ ոչ կշտում կա, ոչ ամոթ: ինչ չէին տեսել պատից կախ տեսա ճակտից կախ: դրա համար էլ դեռ իրենցով էղած են: