Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Համացանց

«Երբ կետադրական նշանը լուծում է խնդիրը». Կարեն Մաթևոսյան

10:20, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Երբ կետադրական նշանը լուծում է խնդիրը». Կարեն Մաթևոսյան
     Նորավանքի գավթի հայտնի քանդակը, որի կենտրոնում «Աստվածամայրը Մանկան հետ» պատկերն է, իսկ կողքերին Եսայի մարգարեի կանխատեսումները աստվածահայտնության մասին (պատկերով և գրով), կամարին ունի հատևյալ արձանագրությունը. «ԱՅՍ Է ԱՌ ԻՄ ԱՒՐՀՆԵԱԼ ԵՒ ԱՀԵՂ ԱՆՈՒՆՆ Ա(ՍՏՈՒԱ)Ծ Ի ԾԱԳԱՑ ՄԻՆՉ Ի ԾԱԳՍ ԾԱԳԻՆ, ՈՐ ՈՉ ՀԱՏ ԵՒ ՈՉ ՎՃ(ԱՐ)» (գիտական հրատ. Սեդրակ Բարխուդարյանի)։ Այս վիմագրին անդրադառնալով Սուրեն Ավագյանը սկզբում այլ բառանջատում է կատարել` «ԱՅՍ ԷԱՌ ԻՄ…»։ Սակայն արձանագրության այս հատվածում կա մի կետադրական նշան, որն անվանի վիմագրագետները չեն նկատել (ես էլ նրանց հետ)։ Երբ ճիշտ բառանջատման փնտրտուքի մեջ վիմագիրն ուղարկեցի իմ ասպիրանտ, Մատենադարանի գիտաշխատող Լուսինե Թումանյանին, նրանից հետևյալ պատասխանն ստացա. «ԱՅՍ Է ԱՌ ԻՄ» հատվածն ավարտվում է Մ տառի ներքևի մասում դրված զույգ կետով, այսինքն վերջակետով։ ԱՅՍ Է ԱՌ ԻՄ նշանակում է ԱՅՍ Է ԻՆՁ ՄՈՏ, այսինքն՝ իմ (սույն) պատկերում։ Ամբողջ հատվածի աշխարհաբարն, ըստ այդմ, հետևյալն է. ԱՅՍ Է ԻՆՁ ՄՈՏ: ՕՐՀՆՎԱԾ ԵՎ ԱՀԵՂ ԱՍՏՎԱԾ ԱՆՈՒՆԸ ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ԾԱՅՐԵԾԱՅՐՆ Է, ՈՐ ՈՉ ՀԱՏՎՈՒՄ Է, ՈՉ ԷԼ ԱՎԱՐՏՎՈՒՄ»։
     Կարծում եմ, որ սա վիմագրի ճիշտ մեկնաբանությունն է։ Ի դեպ, մինչև վերջակետը գրությունն ավելի բարակ ու մանրատառ է (նկարը մեծացրած նայելիս կհամոզվեք)։
1588 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am