Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոլումբիայում բրազիլական օդանավ է կործանվել. ուղևորների թվում ֆուտբոլիստներ են եղել. լրացված

09:55, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Կոլումբիայում բրազիլական օդանավ է կործանվել. ուղևորների թվում ֆուտբոլիստներ են եղել. լրացված
     Կոլումբիայի լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի տարածքում աղետի է ենթարկվել բրազիլական ուղևորափոխադրող օդանավ, որում 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ է եղել: Օդանավը Կոլումբիայից Բոլիվիա է մեկնելիս եղել:
     Ուղևորների թվում են եղել նաև բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի խաղացողները: Ֆուտբոլիստները Բոլիվիայի Մեդելին քաղաքում պետք է մասնակցեին Հարավային Ամերիկայի գավաթի խաղերին:
«Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի խաղացողները
«Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի խաղացողները

     Նախնական տեղեկատվությամբ` օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Սակայն որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ հնարավոր է` ողջ մնացածներ լինեն:
     Հաղորդվում է, որ աղետի պատճառը վառելիքի սպառումն է եղել:
Օդանավի սրահը` մինչ աղետի ենթարկվելը
Օդանավի սրահը` մինչ աղետի ենթարկվելը
17559 | 0
Facebook