Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի առաջին տեղակա՞լ. «ՀԺ»

10:05, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի առաջին տեղակա՞լ. «ՀԺ»
     «Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում կդառնա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալը: Տեղեկությանը մեր զրույցում չհերքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը: «Ամեն ինչ հնարավոր է, ոչինչ մի բացառեք»,- ասաց նա:
     Շաբաթօրյա համագումարում ՀՀԿ-ն իր կանոնադրության մեջ փոփոխություն կատարեց և փոխնախագահի պոստը փոխարինեց տեղակալով՝ առանձնացնելով առաջին տեղակալի կարգավիճակը: Արդյո՞ք այդ կարգավիճակը հենց Կարեն Կարապետյանի համար չի ստեղծվել: «Մենք վաղուց էինք պնդում, որ այդ պոստը պետք է լինի, որ այն զբաղեցնողը փոխարինի կուսակցության նախագահին՝ վերջինիս երկրում չլինելու դեպքում:
     Իսկ այժմ նման պարագաներում ԳԱ նիստ անցկացնելու հարցը կանոնակարգված չէ»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը: Այդպիսով, Կ. Կարապետյանը Սերժ Սարգսյանից հետո ՀՀԿ-ում դառնալու է երկրորդ մարդը և ունենալու է առանց Սերժ Սարգսյանի ՀՀԿ ԳՄ նիստ անցկացնելու իրավունք:
     Իսկ ինչ վերաբերում է առաջին տեղակալին, Վահրամ Բաղդասարյանի խոսքերով թեկնածուի հարցը կքննարկվի հինգշաբթի օրվա ԳՄ, ապա՝ խորհրդի նիստի ժամանակ»,–գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
3766 | 1
Facebook