Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Խոշոր միացումներ բանկային համակարգում, Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը. «Հրապարակ»

10:00, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Խոշոր միացումներ բանկային համակարգում, Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը. «Հրապարակ»

«Այս տարին ուշագրավ է բանկերի խոշորացման առումով: Ինչպես հայտնի է` Կենտրոնական բանկը որոշել է 2017թ. հունվարի 1-ից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից 30 մլրդ-ի հասցնել: Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը:
     Քիչ կապիտալ ունեցող մի շարք բանկեր արդեն իսկ միավորվել են՝ «Պրոկրեդիտը» միացավ «Ինեկոբանկին», ԲՏԱ-ն՝ «Հայէկոնոմին», «Առէկսիմբանկը»` «Արդշինբանկին», «Զարգացման հայկական բանկը»՝ «Արարատբանկին»:
     Բանկերի հրապարակած վերջին հաշվետվության համաձայն (2016թ. երրորդ եռամսյակ)՝ որոշ բանկեր համալրել են կապիտալը, ակտիվներն աճել են վարկավորման ավելացման հաշվին, պարտավորություններն ավելացել են, բանկերն ավելի շատ են վաստակել»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4130 | 1
Facebook