Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մհեր Սեդրակյանն ինքնակամ լքում է ՀՀԿ-ի շարքերը. «Իրավունք»

09:50, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Մհեր Սեդրակյանն ինքնակամ լքում է ՀՀԿ-ի շարքերը. «Իրավունք»

«Դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած՝ խորհրդարանում պատգամավորական շարքերը սկսում են նոսրանալ: Եվ այսպես՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նույն ինքը՝ Թոխմախի Մհերը, կարծես թե, լքում է ՀՀԿ-ական շարքերը:
     Նրան խորհրդարանում սեպտեմբերյան հայտնի դեպքից հետո այլևս չեն տեսել: Ի դեպ, Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին նույնպես նրան չհանդիպեցինք:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ներխուժել էին Մ. Սեդրակյանի բնակարան և հետախուզվող անձի որոնել, ինչից հետո հայտնի կամ անհայտ պատճառներով պատգամավորը պարփակվել է իր մեջ ու դադարեցրել օրենսդրական գործունեությունը»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3596 | 1
Facebook