Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոսբերգը, հռչակվելով Ֆորմուլա 1-ի չեմպիոն, կրկնել է հոր նվաճումը

22:00, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Ռոսբերգը, հռչակվելով Ֆորմուլա 1-ի չեմպիոն, կրկնել է հոր նվաճումը

«Մերսեդես»-ի գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը կարիերայում առաջին անգամ դարձել է Ֆորմուլա 1-ի չեմպիոն։ Անցած տարվա չեմպիոն բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը, թեև առաջինն է հասել եզրագծին, սակայն Աբու Դաբիի Գրան պրիից առաջ եղած 12 միավորի տարբերությունը չի կարողացել գերազանցել։ Ռոսբերգը, եզրագծին հասնելով երկրորդը, վաստակել է 385 միավոր, իսկ Հեմիլթոնը՝ 380 միավոր։

«Աներևակայելի է։ Շատ-շատ հպարտ են։ Ես հորս սխրանքի պես սխրանք եմ գործել։ Նա այստեղ կլինի 1,5 ժամից։ Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը»,- նշել է Ռոսբերգը՝ հաղթանակից անմիջապես հետո։

Նշենք, որ Ռոսբերգի հայրը՝ Կեկե Ռոսբերգը, Ֆորմուլա 1-ի 1982 չեմպիոնն է։

7208 | 1
Facebook