Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Ջունգլ»-ին նորից կներեն

18:20, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Ջունգլ»-ին նորից կներեն
    
Նոյեմբերի 27-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը ծեծում իր կնոջը: Վերջինը մեղադրվում էր նաև 2014-ին ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու համար, սակայն «Ջունգլ»-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ազատ էր արձակել՝ մերժելով խափանման միջոցը փոխելու և կալանք կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Ասում են` նրան հովանավորում են դատախազները, քանզի ընտրությունների ժամանակ «Ջունգլ»-ը մի քանի ընտրատեղամասերում մեծ թվով ձայներ է ապահովել հանրապետականների համար: Ասում են նաև, որ չի բացառվում Գևորգ Սարգսյանն այս անգամ էլ անպատիժ մնա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում նրա ծառայությունները դեռ պետք են գալու իշխող ուժին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10999 | 7
Facebook