Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Խոստացել են` անսահմանափակ ապահովագրություն չկիրառել օրինապաշտ վարորդների նկատմամբ». Տիգրան Հովհաննիսյան

10:40, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Խոստացել են` անսահմանափակ ապահովագրություն չկիրառել օրինապաշտ վարորդների նկատմամբ». Տիգրան Հովհաննիսյան

Ավտոապահովագրողների բյուրոյի շենքի առջև օրեր առաջ տաքսու անհատ վարորդները բողոքի ակցիա էին անում: Նրանք բողոքում էին ոլորտում կատարված փոփոխությունների դեմ, որի համաձայն վերջիններին պարտադրվում է անսահմանափակ ապահովագրություն ձևակերպել: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ԱՊՊԱ համակարգում կատարված փոփոխություններով ավելի թանկ վճարումներ պետք է կատարեն, ինչն իրենց իրավունքների ոտնահարում է: Բողոքի առնչությամբ ՀՀ ապահովագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը վարորդներին բացատրել էր, որ դա իրականացվում է ոլորտում կատարված փոփոխություններով. «Ճիշտ է, տաքսու վարորդներն ավելի շատ գումարներ պետք է վճարեն ապահովագրության համար, բայց դա այն պատճառով է, որ նրանք համարվում են ռիսկային»,- ասել էր նա` վարորդներին առաջարկելով մեկ ուրիշ օր հանդիպել և քննարկել բոլոր հարցերը:
     MAMUL.am-ի թղթակիցը «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք խոստացած հանդիպումը կայացե՞լ է և ի՞նչ որոշում է ընդունվել: Նա նշեց, որ մինչ հանդիպումն էլ համաձայն էին այն իրողության հետ, որ այսօր մեծ թիվ են կազմում անբարեխիղճ վարորդները, ովքեր լիցենզիա չունեն` և բազմաթիվ խախատումներ են անում, և վարորդ կոչվելուց են շատ հեռու: «Մենք նույնպես այս հարցում պահանջատեր ենք և ուզում ենք ոլորտը մաքրվի նմաններից և կարգավորվի, քանի որ կարգ չկա սահմանված: Ով պատահի ավտոմեքենա է վարում, իրենք էլ ռիսկային են դիտվում, ինչի համար ԱՊՊԱ-ն թանկացնում է վճարումները: Սակայն վատն անսահմանափակ ապահովագրությունն է, ինչի պատճառով օրինապաշտ վարորդը կորչում է այդ անբարեխիղճների ամբողջության մեջ և չի կարողանում էժան վճարել: Ստացվում է` մենք տուժում ենք նրանց պատճառով»,- ասաց Տ. Հովհաննիսյանը: Հարցին, թե ինչ հայտարարի եկան հանդիպման ընթացքում, վերջինը պատասխանեց. «Մեզ հստակ ասացին` թող սահմանվի լիցենզավորման կարգը, մենք տեսնենք, թե ովքեր են լիցենզավորված տաքսիստները և նրանց համար առանձին գին սահմանենք, որը կլինի ավելի մատչելի: Խոստացան, որ օրինապաշտների նկատմամբ չեն կիրառի անսահմանափակ ձևաչափը: Իսկ հիմա, քանի որ խայտառակ վիճակ է տիրում ոլորտում, կառավարությունն էլ չի վերահսկում, իրենք էլ այս ձևով են պաշտպանվում»,- բացատրեց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս պահին համատեղ քննարկումներ են ընթանում` բարելավելու ուղևորափոխադրումների և տաքսի ծառայությունների ոլորտը:

1429 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am