Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի գլխավոր դատախազը պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել Յանուկովիչին

17:55, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Ուկրաինայի գլխավոր դատախազը պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել Յանուկովիչին

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն բանավոր մեղադրանք Է ներկայացրել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Այս մասին հաղորդում է Korrespondent-ը։

«Դուք կասկածվում եք պետական դավաճանության, Ուկրաինայի սահմանները փոփոխելու նպատակով Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչներին օժանդակելու, Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու և ագրեսիվ պատերազմ սանձազերծելու համար»,- հայտարարել է նա։

Բացի այդ, Լուցենկոն Յանուկովիչին մեղադրել Է պետությանը վնաս պատճառելու համար, ինչը հանգեցրել է 1 տրիլիոն 80 մլրդ գրիվեն գումարի կորուստի:
     Գլխավոր դատախազի հայտարարությունից հետո Ուկրաինայի զինվորական դատախազության ներկայացուցիչները նախկին նախագահի՝ Կիևի Սվյատոշինյան շրջանային դատարանում գտնվող փաստաբաններին հանձնել են մեղադրանքի տեքստի պատճենը: Գրավոր տեքստը նոյեմբերի 28-ին կուղարկվի Ռուսաստանում Յանուկովիչի բնակության բոլոր հայտնի հասցեներով:
     Լուցենկոն հայտարարել է, որ նմանատիպ մեղադրանք կներկայացվի նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին:

4225 | 0
Facebook