Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարեն Կարապետյանի հետ կապված հեքիաթն ավարտվեց». Արամ Մանուկյան

17:40, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Կարեն Կարապետյանի հետ կապված հեքիաթն ավարտվեց». Արամ Մանուկյան
     «Օրվա մեջ 1-2 անգամ տաքսի նստեք, կիմանաք` ինչ են խոսում ձեր մասին, կառավարության մասին: Կլսեք ու կիմանաք ավելին, քան ձեր նախարարները գիտեն ու դրանից միայն օգուտ կքաղեք: Եթե շփվում եք մարդկանց հետ, կտեսնեք, որ էն, ինչ ներկայացնում եք, իրականությանը չի համապատասխանում: Ձեր համագումարում հնչած մտքերն ու այս օրինագիծը ընդհանրություն չունեն: Ձեր վարչապետն ու նախարարները, եթե չլինեին այդ պաշտոններին, դիմում գրելո՞ւ էին, թե էդ օրը միասին պայծառատես դարձան ու նման որոշում կայացրին: Բացի այդ, համագումարին հնչեց նախադասություն, որ 157 հազար ՀՀԿ-ական կա. չի կարող նման բան լինել: 1100 դպրոցի տնօրեն ՀՀԿ-ական են, կամավո՞ր են, բուհերը ՀՀԿ-ականացված են, կամավո՞ր են... էլ ո՞րն ասեմ, ո՞րը թողեմ, ո՞ւմ եք խաբում»,- «Կուսակցությունների մասին» օրինագծի քննարկման ժամանակ հարց հնչեցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: «Պարզ չի՞, որ էստեղ հրահանգն է աշխատել: Ժողովուրդն ասում է` կրոնն ընդունեցին: Հեքիաթը, որ Կարեն Կարապետյանի հետ կապված էր, ավարտվեց, քանդվեց»,- հավելեց նա:
7101 | 2
Facebook