Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Գազի 7000 աշխատողներ նոյեմբերի 25-ին քնեցին ու 26-ին հասկացան, որ պետք է դառնան ՀՀԿ-ական` Նժդեհի հետևորդներ». Նաիրա Զոհրաբյան

17:25, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Գազի 7000 աշխատողներ նոյեմբերի 25-ին քնեցին ու 26-ին հասկացան, որ պետք է դառնան ՀՀԿ-ական` Նժդեհի հետևորդներ». Նաիրա Զոհրաբյան
     «Ուզում եք ընդհանրապես հանեք ցանկացած գրանցում, ուզում եք հայտարարեք` երկու հոգի վետերոկում, որ հավաքվեն ու որոշեն կուսակցություն բացել, ոչ գրանցում է պետք, ոչ ժողով, ոչ համագումար: Բայց հիշեք` հետո էդ մարդ-կուսակցությունները պրոբլեմ են դառնում: Նրանք փորձում են կցվել այս կամ այն խոշոր կուսակցությանն ու ավելորդ էներգիա են տանում, դու ստիպված ես լինում բացատրել, որ մենք ձեր կարիքը չունենք, մի սատարեք մեզ, փող մի ուզեք և այլն»,- «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Եկեք ֆիլտր դնենք, որ եթե համապետական 5 ընտրության չի մասնակցում, 15 տարի ԱԺ ընտրության չի մասնակցում, ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, ուզում եմ հասկանալ` ո՞րն է էդ քաղաքական ուժերի գոյության իմաստը: Ինձ չի խանգարում, քաղաքական դաշտի կայացմանն է խանգարում»,- հավելեց պատգամավորն, ով ավելի վաղ նաև հարց էր հնչեցրել Արդարադատության նախարարին` մարդ-կուսակցությունների վերաբերյալ:
     Կրկին անդրադառնալով պաշտոնական դիրքի չարաշահման ու 7000 քաղաքացիների պարտադրաբար ՀՀԿ-ական դարձնելու աղմկահարույց թեմային` Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ժեկ-ից բռնած` մինչև վերևի օղակները, ծառայում են մեկ նպատակի` հանուն Հանրապետական կուսակցության: Նոյեմբերի 25-ից 26-ի լուսադեմին, «Գազպրոմ»-ի 7000 աշխատողների մոտ հետաքրքիր տրանսֆորմացիա տեղի ունեցավ: Մարդիկ նոյեմբերի 25-ին քնեցին ու 26-ին հասկացան, որ պետք է ՀՀԿ-ական դառնան` Նժդեհի հետևորդներ: Ինչ անենք, միգուցե այսպես էլ է պատահում...»,- եզրափակեց նա:
1858 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am