Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանին չարժե ընդունել որպես հավասար գործընկերոջ». Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն

19:05, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանին չարժե ընդունել որպես հավասար գործընկերոջ». Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կանգնի Ռուսաստանի հետ հակամարտության ուղու վրա, և Բրիտանիան ակնկալում է դա ամերիկյան նոր վարչակազմից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:

«Պետք է տարբերակել նախընտրական հռետորաբանությունն ու այն, ինչ արվում է գործնականում: Գործնականում ամերիկյան յուրաքանչյուր վարչակազմ հակամարտության մեջ է գտնվել Ռուսաստանի հետ: Մենք չենք ասում, որ պետք չէ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, բայց պետք չէ վարվել նրա հետ այնպես, ինչպես հավասար գործընկերոջ: Ռուսաստանն ակնհայտորեն խախտում է միջազգային կանոնները նրանով, ինչ նա արել է Ղրիմում և Ուկրաինայում, և դա երբեք չի մոռացվի»,- ասել է Ֆելոնը BBC-ին տված հարցազրույցում:

4611 | 1
Facebook