Խնդրում ենք սպասել...

Միջազգային

5 հայտնի ավտոմեքենա, որ չարժե գնել 2017-ին

00:05, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
5 հայտնի ավտոմեքենա, որ չարժե գնել 2017-ին

Նոր ավտոմեքենաներն այսօր ավելի անվտանգ են, արագընթաց, հզոր, հուսալի և հարմարավետ, քան երբևէ: Անցյալում հայտնի մոդելները հնանում են և չեն կարողանում մրցակցել հերթական նորույթների հետ:
     Ներկայացնում ենք 5 ավտոմեքենա, որոնք չարժե գնել հաջորդ տարվա ընթացքում: Ավելի լավ է սպասել նորացման կամ այլ մոդել ընտրել:
     1. Alfa Romeo Giulia

Alfa Romeo Giulia
Alfa Romeo Giulia

     Alfa Romeo Giulia նոր սպորտային սեդանը շքեղ տեսք ունի, դրա հզորությունն ու առավելագույն արագությունը չեն զիջում լեգենդար BMW M5-ին: Սակայն նախավաճառքային օրինակները, որոնք կոչված էին հետաքրքրություն առաջացնել նոր մոդելի նկատմամբ, քննադատվել են մամուլում` որակի հետ եղած խնդիրների պատճառով: Դեռ հույս կա, որ իտալացի ինժեներները կկարողանան ուղղել մեքենայի թերությունները, բայց պետք է սպասել դեռ մեկ-երկու տարի և զերծ մնալ նոր Giulia գնելուց:
     2. Chrysler 200
Chrysler 200
Chrysler 200

     Chrysler ընկերությունը մեծ հույսեր էր կապում 200 մոդելի հետ, երբ այն ներկայացվեց 2015թ.-ին: Սակայն այդ սեդանը չկարողացավ մրցակցել այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են Mazda6-ը, Ford Fusion-ը, Honda Accord-ը ոʹչ բնութագրերի, ոʹչ էլ գրավչության տեսանկյունից, և դա ազդեց վաճառքի մակարդակի վրա: Այս ավտոմեքենան կարելի է էժան գնել դիլերների մոտ: Սակայն լավագույն մրցակիցների կողքին այն կորցնում է իր գրավչությունը: Բացի այդ, այն բարդ կլինի վաճառել երկրորդական շուկայում:
     3. Mitsubishi Lancer
Mitsubishi Lancer
Mitsubishi Lancer

     Mitsubishi Lancer X-ը կոմպակտ սպորտային սեդան է, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2008թ.: Այսօր այդ մեքենայի հարմարավետությունն ու որակը զգալիորեն ցածր են 2016-ի ստանդարտներից: Ճիշտ է, դրա հիման վրա կառուցվել է վերջին 10 տարվա լավագույն մեքենաներից մեկը՝ Evo X-ը, բայց մյուս կողմից, ընկերությունը հայտարարել է, որ Lancer-ի հաջորդ սերունդ չի լինելու:
     4. Tesla Model 3
Tesla Model 3
Tesla Model 3

     Ելնելով ընկերության հայտարարություններից` մինչև 2018թ. Tesla-ի արտադրությունը պետք է աճի առնվազն հինգ անգամ: Դա նշանակում է, որ հաջորդ տարվա ընթացքում ակտիվ փոփոխություններ են կատարվելու, և մի շարք խնդիրներ ևս առկա կլինեն: Բացի այդ, պլանավորված մի շարք նորամուծություններ հետաձգվել են հաջորդ մոդելների համար: Այս իրավիճակում ավելի լավ է սպասել մի քանի տարի:

5. Lincoln Navigator

Lincoln Navigator
Lincoln Navigator

     Lincoln Navigator-ն առաջին մեծ լյուքսային SUV-ն էր, և երկար տարիների ընթացքում այն պայքարում էր Cadillac Escalade-ի հետ սեգմենտում գերազանցության համար: Այսօր Lincoln-ը մոտ երկու անգամ թանկ է Cadillac-ից: Չնայած ռեսթայլինգի` Navigator-ը դեռ քիչ է տարբերվում հանրահայտ ոչ թանկարժեք Ford Expedition-ից: Նոր մոդելի առաջնելույթն ակնկալվում է 2018-ին, իսկ մինչ այդ պետք է զերծ մնալ մեքենայի ներկա սերունդը գնելուց:

14729 | 0
Facebook