Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 26 փետրվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Արգենտինայի հավաքականը, պատմության մեջ առաջին անգամ, նվաճել է Դևիսի գավաթը

16:10, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Արգենտինայի հավաքականը, պատմության մեջ առաջին անգամ, նվաճել է Դևիսի գավաթը

Արգենտինայի հավաքականի թենիսիստները դարձել են տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի հաղթող։ Եզրափակիչ հանդիպման ընթացքում նրանք հաղթանակ են տոնել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ՝ 2։1 հաշվով։ Արգենտինայի հավաքականի կազմում հաղթողներ են դարձել Ֆեդերիկո Դելբոնիսը, Խուան Մարտին Դել Պոտրոն և Լեոնարդո Մայերը։

Այս հաղթանակը թույլ է տվել արգենտինացիներին, պատմության մեջ առաջին անգամ, նվաճել այս հեղինակավոր գավաթը։ Մինչ այս, նրանք 4 անգամ պարտվել են եզրափակիչներում։ Խորվաթիայի ընտրանու համար սա երկրորդ եզրափակիչն էր։ 2005-ին նրանց հաջողվել էր հաղթանակ տոնել։

2660 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am