Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Ինձ բացարձակ այդ ամենը չի մտահոգում, կարող են նույնիսկ Եվրոդատարան դիմել». Գյումրու քաղաքապետն` ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին

16:45, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Ինձ բացարձակ այդ ամենը չի մտահոգում, կարող են նույնիսկ Եվրոդատարան դիմել». Գյումրու քաղաքապետն` ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին

32 պատգամավորներ Գյումրիի ընտրությունների հետ կապված դիմել են Սահմանադրական դատարան`
     վիճարկելու Սամվել Բալասանյանի՝ Գյումրիի քաղաքապետ դառնալու հանգամանքը: Սամվել Բալասանյանն այդ առնչությամբ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Իրենց իրավունքն է, թող դիմեն, ինձ բացարձակ այդ ամենը չի մտահոգում, կարող են նույնիսկ եվրոդատարան դիմել: Ադ բողոքող պատգամավորները վիճարկում են ԱԺ-ում իրենց կողմից ընդունված օրենքի դրույթը»: Այն հարցին, որ ԲՀԿ-ականներն են հիմնականում իր դեմ բողոքում, պատասխանեց. «Ամեն մի լավություն ունի իր պատիժը, ես էդ մարդկանց էնպիսի լավություններ եմ արել, որ էսօր պատգամավոր են իրենք ու նրանք են բողոքում: Թող բողոքեն: Թող իմ դեմ խոսեն, իմ թերությունները մատնացույց անեն, բայց միևնույն ժամանակ թող օբյեկտիվ լինեն»:
     Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինքն» ընտրությունների արդյունքում ստացել էր 15 մանդատ, ԲՀԿ-ն` 9, ԳԱԼԱ-ն` 5, «Հայկական վերածնունդ»-ը` 4: Հանձնաժողովի որոշմամբ` «Բալասանյան դաշինքի» մանդատներին ավելացվել էին ևս երկուսը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչական դատարանը մերժել է «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների Գյումրու ավագանու անդամների հայցը, որոնք վիճարկում էին Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ԸԸՀ-ի կայացրած որոշումը:

865 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am