Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակները, նրանց ամուսնությունը քույրերի հետ, անդադար վեճերն ու 21 երեխաները

23:10, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակները, նրանց ամուսնությունը քույրերի հետ, անդադար վեճերն ու 21 երեխաները

Չանգ և Էնգ Բանքեր եղբայրները ծնվել են 1811-ին` կրծքավանդակի շրջանում միմյանց սերտաճած: Նրանք լույս աշխարհ են եկել Սիամում, նրանց հայրը թայլանդացի է եղել, մայրը` չինական ու մալայզիական արմատներով: 19-րդ դարի բժշկությունն անկարող է եղել առանձնացնել հետագայում սիամական անունն ստացած երկվորյակներին, և եղբայրները հաշտվել են այն մտքի հետ, որ ամբողջ կյանքում ապրելու են անբաժան:

Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակները
Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակները

Սակայն այդ ֆիզիոլոգիական յուրահատկությունը չի խանգարել, որ նրանցից ամեն մեկն ունենա իր անձնական երջանկությունը: 1829-ից եղբայրները սկսել են ելույթ ունենալ կրկեսում, իսկ մի քանի տարի հետո տեղափոխվել են ԱՄՆ, հողատարածք ու ստրուկներ են գնել ու դարձել կալվածատերեր: 1943-ին եղբայրներն ամուսնացել են Ադելաիդա և Սառա Յեյթս քույրերի հետ:

Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակները իրենց կանանց ու առաջնեկների հետ
Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակները իրենց կանանց ու առաջնեկների հետ

     Տեղեկություններ կան, որ նրանց ննջասենյակն սկզբում ընդհանուր է եղել, իսկ անկողինը` հարմարեցված 4 հոգու համար: Սակայն համատեղ ընտանեկան կյանքն այնքան էլ հարթ չի անցել: Չանգն սկսել է տարվել խմիչքով, մինչդեռ մյուս եղբայրն ալկոհոլ սիրելիս չի եղել, բայց նա էլ պոկերի սիրահար է եղել:
Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակները` Չանգ և Էնգ Բանքերները
Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակները` Չանգ և Էնգ Բանքերները

     Իրավիճակից ելք փնտրելով` սիամական եղբայրները որոշել են բաժանել իրենց ընտանիքներն ու ունեցվածքն ու ապրել առանձին ընտանիքներով: Դրա համար եղբայրները 3 օր ապրել են մեկի կալվածքում, 3 օր` մյուսի: Այդ 3 օրը կատարվել է միայն տանտիրոջ կամքն, իսկ մյուս եղբայրը կարծես դադարել է գոյություն ունենալուց` վերածվելով լուռ վկայի:
Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակները
Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակները

     Չանգն ունեցել է 10, Էնգը` 11 երեխա: Ընդ որում նրանց ընտանիքներն ուշադրության պակաս չեն զգացել: Եղբայրները 3 օր մեկի տանն են ապրել, երեք օր` մյուսի:
     Քաղաքացիական պատերազմի պատճառով եղբայրները կորցրել են իրենց ունեցվածքի մեծ մասը և բազմանդամ ընտանիքը պահելու համար կրկին վերադարձել են շոուներին, սակայն նրանց այլևս չի հաջողվել բավարարել քմահաճ հանդիսատեսին: Կյանքի վերջին տարիներին եղբայրներն անդադար վիճել են, հատկապես բռնկուն է եղել Չանգը:

1874 թվականի հունվարին, երբ եղբայրները, կանոնակարգի համաձայն Ադելաիդայի տնից վերադառնալիս են եղել Սառայի տուն, Չանգն սկել է հազալ ու շնչահեղձ լինել: Ցուրտ եղանակին բացօթյա կառքով երթևեկելը ճակատագրական նշանակություն է ունեցել, և քնի մեջ Չանգը լուռ ավանդել է հոգին: Մղձավանջներից տանջվող Էնգը վեր է թռել ու կանչել որդուն, որ ստուգի հորեղբայր Չանգի վիճակը: Բայց նա արդեն մի քանի ժամ մահացած է եղել: Էնգը կորցրել է ինքնատիրապետումը, գոռացել մոտալուտ մահվան սարսափից ու պահանջել բերել այն բժշկին, ով խոստացել էր մեկնումեկի մահից հետո բաժանել նրանց: Սակայն 3 ժամ անց, չսպասելով բժշկի գալուն, նա անհասկանալի պատճառներից ավանդել է հոգին: Այսպիսով, նրանց անգամ մահը չի կարողացել բաժանել և եղբայրները միասին էլ թաղվել են:

Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակների տապանաքարը
Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակների տապանաքարը
Նրանց ժառանգների թիվն այսօր հասնում է 1500-ի, որոնցից ոմանք երկվորյակներ են, բայց` ոչ սիամական:

Սիամական Սամութ նահանգի Սոնգկրամ գյուղում, որտեղ ծնվել էին երկվորյակներն, այժմ տեղադրված է Սիամի թագավորությունն ամբողջ աշխարհում հռչակած եղբայրների արձանը, որոնց պատվին հետագայում ծնված բոլոր սերտաճաց երկվորյակներին տվել են «սիամական» անունը:

Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակների արձանը Սիամում
Գիտությանը հայտնի առաջին սիամական երկվորյակների արձանը Սիամում

13576 | 0
Facebook