Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2018-ից հետո Սերժ Սարգսյա՞նն է դառնալու ՀՀ վարչապետ». լրագրողներն` Արմեն Աշոտյանին

16:15, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«2018-ից հետո Սերժ Սարգսյա՞նն է դառնալու ՀՀ վարչապետ». լրագրողներն` Արմեն Աշոտյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք 2018-ից հետո ՀՀ վարչապետը Սերժ Սարգսյանն է դառնալու, ասաց. «2018 թվականին, Սահմանադրության համաձայն, կառավարությունը պետք է հրաժարական տա, սա իրավական գործընթաց է: Կապրենք երկու տարի ևս և կտեսնենք: Եթե ինչ որ բան կարելի է գլոբալ առումով, ապա կարելի է բոլորին: Եթե ինչ որ բան քաղաքակիրթ է, ցիվիլ է, եվրոպական է, իրավական է, սահմանադրական է, ապա բոլորի համար է այդպես: Բայց կուսակցությունն՝ ի դեմս իր նախագահ Սերժ Սարգսյանի, համագումարի ժամանակ ասաց, որ եթե հաղթենք ընտրություններում, մեր վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը»: Աշոտյանը իր հերիթն խորհուրդ տվեց, որ ընդդիմությունն էլ նույն կերպ վարվի ու նշի, թե խորհրդարանական առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում ո՞վ կլինի վարչապետի թեկնածուն: «Մենք դա ազնվորեն ասացինք՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ իրավիճակային լուծումներ չենք տալիս, այլ` ռազմավարական: Քաղաքականությունը կանխատեսելի է որոշակի շրջանակներում, մի ակնկալեք մեզնից, որ ավելի շատ «բացվենք», մենք էլ ընդդիմությունից ենք ակնկալում նման քայլեր»,­- ասաց նա:

5273 | 2
Facebook