Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադի բանակը դուրս է շպրտել ապստամբներին Հալեպի՝ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող շրջաններից

14:55, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Ասադի բանակը դուրս է շպրտել ապստամբներին Հալեպի՝ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող շրջաններից
     Սիրիական բանակն ու նրա դաշնակիցներն երկուշաբթի օրը դուրս են շպրտել ապստամբներին Հալեպի արևելյան մասի ռազմավարական մեծ նշանակություն ունեցող շրջանից: Այս մասին հաղորդում են Սիրիայի ԶՈՒ ներկայացուցիչներն ու դիտորդ-իրավապաշտպանները: Դա ամենամեծ հարվածն էր սիրիական ընդդիմությանն` սկսած 2012-ից: Սիրիական պետական հեռուստատեսությունը, հղում անելով ռազմական աղբյուրներին, հաղորդել է, որ բանակն ու իր դաշնակիցները գրավել են ամբողջ տարածքն ու հիմա մաքրում են այն ականներից: Սիրիայի աստղադիտարանի տնօրեն Ռամի Աբդուրահմանն հայտնել է, որ վերջին օրերի ընթացքում կառավարական ուժերը շիիթական զինյալների աջակցությամբ մաքրել են ապստամբներից արևելյան Հալեպի ավելի քան մեկ երրորդ մասը: «Դա ընդդիմության ամենամեծ պարտությունն է Հալեպում 2012-ից ի վեր»,- ասել է նա Reuters գործակալությանն, ավելացնելով, որ Ասադի բանակն ու իր դաշնակիցները վերահսկողության տակ են առել ամբողջ արևելյան Հալեպը:
6485 | 0
Facebook