Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Աշխարհի հարուստների 10%-ի ձեռքում է կենտրոնացած համաշխարհային ընդհանուր ունեցվածքի 89%-ը. հաշվետվություն

15:15, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Աշխարհի հարուստների 10%-ի ձեռքում է կենտրոնացած համաշխարհային ընդհանուր ունեցվածքի 89%-ը. հաշվետվություն

Համաձայն Credit Suisse կազմակերպության հերթական Global Wealth Report հաշվետվության` Ռուսաստանը գլխավորում է ամենաանհամաչափ երկրների վարկանիշը:
     Համաձայն հաշվետվության` Ռուսաստանում բնակչության 1%-ին բաժին է հասնում երկրի ողջ ունեցվածքի 74.5%-ը:
     Այդ վարկանիշում 2-րդը Հնդկաստանն է, որտեղ երկրի հարստության 58.4%-ն է կենտրոնացած բնակչության 1%-ի ձեռքում: 3-րդը Թայլանդն է` 58%-ով:
     1-ին 10-յակում են նաև Ինդոնեզիան` 49.3%, Բրազիլիան` 47.9%, Չինաստանը` 43.8%, Միացյալ Նահանգները` 42.1%, Հարավաֆրիկյան Հանրապետությունը` 41.9% և Մեքսիկան` 38.2%:
     Ուսումնասիրելով հաշվետվությունը` կարելի է ենթադրել, որ ունեցվածքային անհավասարությունը լուրջ խնդիր է մեր մոլորակի ամեն մի անկյունում:
     Ըստ հաշվետվության ` համաշխարհային ընդհանուր ունեցվածքի ընդամենը 1%-ն է կենտրոնացած Երկիր մոլորակի ողջ աղքատ բնակչության ձեռքին, այն դեպքում, երբ աշխարհի հարուստների 10%-ի ձեռքում է կենտրոնացած համաշխարհային ընդհանուր ունեցվածքի 89%-ն, իսկ ամենահարուստ մարդկանց 1%-ի ձեռքում է համաշխարհային բոլոր ակտիվների ուղիղ կեսը:
     Համաձայն հաշվետվության` Շվեյցարիան հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ պետությունը` բնակչության 1 շնչի համար, իսկ ԱՄՆ-ը և Ճապոնիան դարձել են բարեկեցության բարելավման առաջատարները:

3878 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am