«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը գրավել է ամբողջ աշխարհը: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե որտեղ են պահվում ձեր նամակները, լուսանկարները, ձեր ողջ «անձնական կյանքը»:
Շվեդիայի Լուլուեա քաղաքում բացվել է «Ֆեյսբուքի» տվյալների նոր կենտրոնը, որը տվյալների առաջին պահոցն է ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Նրա շինարարությունը տևել է երկու տարի:
Այս լուսանկարներով մտովի կտեղափոխեն «Ֆեյսբուքի» սերվերի լաբիրինթոսներ: