Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Երկրաշարժ», «Գարնան 17 ակնթարթներն», այլմոլորակայիններ. Պլյուշչենկոյի՝ «Սառույցի արքաները» շոուն՝ լուսանկարներով

14:00, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Երկրաշարժ», «Գարնան 17 ակնթարթներն», այլմոլորակայիններ. Պլյուշչենկոյի՝ «Սառույցի արքաները» շոուն՝ լուսանկարներով

Երեկ երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի՝ «Սառույցի արքաները» շոուն։ Բացի Եվգենի Պլյուշչենկոյից սառույցի վրա էին օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Ադելինա Սոտնիկովան, Եվրոպայի չեմպիոն Ֆլորան Ամոդիոն, Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը։ Շոուի անակնկալ էր թռչող ափսեով այլմոլորակայինների համարը՝ Պլյուշչենկոյի և իր բալետի կատարմամբ։ Թերևս ամենահուզումնալի պահերից մեկը «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի ներքո Եվգենի Պլյուշչենկոյի համարն էր, որն անտարբեր չթողեց և ոչ մեկին։ Ներկայացնում ենք շոուն՝ լուսանկարներով։

907 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am