Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Առաջարկվող փոփոխություններից հետո օմբուդսմենն ավելի անկաշկա՞նդ է գործելու». Թևան Պողոսյանը` փոխնախարարին

14:30, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Առաջարկվող փոփոխություններից հետո օմբուդսմենն ավելի անկաշկա՞նդ է գործելու». Թևան Պողոսյանը` փոխնախարարին

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նախագծում լրացումներ կատարելու քննարկմանը, որի ժամանակ ընդլայնվում են օմբուդսմենի լիազորություններն ու գործիքակազմը, մի քանի դիտարկումներով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա հարց ուղղեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհանիսյանին: «Մարդու իրավունքների խախտումները լուծելու միջոցը դա դատական համակարգն է, որը շատ հաճախ մեզ մոտ չի ստացվում, մարդիկ ստիպված գնում են եվրոպական դատարան և կարողանում իրենց խնդիրներն ինչ-որ չափով լուծել...: Ասում եք մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու մասին եզրակացություն կա, փաստորեն, ինչ ունեին, որևէ ձևով այդպես էլ չի՞ ազդելու այս օրենքի փոփոխությունից հետո: Կամ մրցակցությունը չի՞ ավելանալու, մնալու է նույն մակարդակի վրա՞, կամ այս փոփոխություններով այնպես չե՞ն անելու, որ դաշտը դառնա մոնպոլիստական, որ մրցակցությունը կորի, այդ նույն մրցակցությունն, այսպես ասած, մնալո՞ւ է: Հիմա սրա հետևանքներն ինչ են լինելու մրցակցային դաշտի համար: Եթե մարդու իրավունքները ստանալու են այս լիազորությունները, կարո՞ղ ենք պատկերացնել, որ մարդիկ ավելի շատ են իրեն դիմելու, ինքն ավելի մեծ դերակատարություն է ստանձնելու, թե՞ էլի գնալու են հասարակական կազմակերպությունների մոտ, մարդու իրավունքների պաշտպանների մոտ, մի մասը, որը կարողանա, կգնա դատական համակարգ և այս խնդիրները լուծումներ չստանալով` նույն մրցակցային իրավիճակի մեջ ենք մնալու: Այս հարցը կարևոր է ոչ միայն, թե ինչպես է այս օրենքը նպաստելու, ինչ կարող է կանխարգելել և այլն, այլ նաև, որպեսզի ներկայացման խնդիր լինի, որ հանրությունը ընկալի, որ սրանից հետո օմբուդսմեն ասելով` ինքը հասկանա ինչ է պատկերացնելու», - ասաց Թ. Պողոսյանը:
     Հիշեցնենք` «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից օրենքներում նախատեսված փոփոխությունների նախագիծը նպաստում է հետագա օմբուդսմենի գործունեությանը, օգնելու է՝ կանխարգելման մեխանիզմի շրջանակներում, որպեսզի փորձագետների խումբը կարողանա անարգել ՔԿՀ-եր մտնել: Այս պարագայում, ըստ նախագծի, պետական ինստիտուտներն ավելի զգոն պետք է լինեն ու չխոչընդոտեն օմբուդսմենի գործունեությանը:

550 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am