Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործելու է որպես հաջող փիար». Լևոն Զուրաբյան

13:25, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործելու է որպես հաջող փիար». Լևոն Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ խայտառակություն է մասսայաբար մարդկանց ՀՀԿ-ականացնելը: Լրագրողի հարիցն, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի գլխավորել կառավարությունը: «Շատ պարզ հնարք է կատարվում. Սերժ Սարգսյանը Ալ-Ջազիրա լրատվամիջոցին հարցազրույց տալու ժամանակ ասել էր, որ իր վարչապետ լինել-չլինելու հարցը կախված է ընտրություններում ՀՀԿ գրանցած արդյունքներից: Ինքը նկատի չուներ, որ ապրիլին խորհդարանական ընտրություններից հետո կդառնա վարչապետ, ինքը նկատի ուներ, որ 2018-ին է դառնալու վարչապետ: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործելու է որպես հաջող փիար, որով կարող են շահել խորհրդարանական ընտրությունները»,- ասել է նա:

1024 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am