Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Վերից վար կփոխեի դատաիրավական համակարգը, որը հանդիսանում է երկրի ամենամեծ խոչընդոտը». Ելենա Աթոյան

15:20, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Վերից վար կփոխեի դատաիրավական համակարգը, որը հանդիսանում է երկրի ամենամեծ խոչընդոտը». Ելենա Աթոյան

«Խնդիրները բազում են` սկսած սոցիալական, ավարտված վայրի կապիտալիստական դրսևորումներով, ինչպես օրինակ` անօրեն հարստացածների պատվերներով ճարտարապետներին և մնացած արվեստագետներին իրենց ճաշակը, ավելի ճիշտ` վերջիններիս ճաշակի ի սպառ բացակայությունը, որի հետևանքով շատերը արվեստագետներից արդարանում են, թե ընտանիք են պահում»,- MAMUL.am-ի թղթակից հետ զրույցում` անդրադառնալով մեր երկրում առկա խնդիրներին, ասաց ճարտարապետ Ելենա Աթոյանը:
     Մինչդեռ, նրա խոսքով, իրական արվեստագետը պետք է լինի նվիրյալ իր գործին, այսինքն` մնա հավատարիմ իրական արվեստի արտահայտողը, որն իր հերթին կկրթի մարդկանց լայն զանգվածներին` դրանով նաև ապահովելով երկրի առաջընթացը: «Չէ՞ որ շատ հայտնի արվեստագետների կոչում են դեսպաններ»,- նշեց մեր զրուցակիցը:
     «Հարցնում եք` ի՞նչ կփոխեի առաջին հերթին մեր երկրում` ըստ իս` համատարած անարդարությունը կփոխարինեի համատարած արդարությամբ, վերից վար կփոխեի դատաիրավական համակարգը, որն էլ հանդիսանում է երկրի ամենամեծ խոչընդոտը դրա զարգացման ճանապարհին»,- ասաց ճարտարապետը: Նրա համոզմամբ` միայն այդ պարագայում յուրաքանչյուր անձ հնարավորություն կստանա լիարժեք դրսևորվելու:
     Ելենա Աթոյանը պատմեց, որ ներկայում զբաղվում է տարբեր գործերով. «Քանի որ ես ի ծնե ստեղծագործող անձնավորություն եմ, միշտ գտնում եմ զբաղմունք, սակայն, ինչպես վերը նշեցի, հենց սոցիալ-տնտեսական հարցերն ու դատական անարդարությունը, կիրառված իմ և եղբայրներիս նկատմամբ, թույլ չեն տալիս զբաղվել նրանով, ինչը երեքս էլ ժառանգել ենք մեր ծնողներից` գիտնական-ֆիզիկոս, նաև` գեղանկարիչ հորից, ում նկարները զարդարում էին, անգամ, Տրետյակովի պատկերասրահը, ինչպես նաև այլ արտասահմանյան երկրների պատկերասրահներ և ճարտարապետ մորից:

987 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am