Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

ԱՄՆ իշխանությունները ձգտում են մինչ Թրամփի պաշտոնավարումը Սիրիայի հարցով համաձայնության հասնել Ռուսաստանի հետ. The Washington Post

11:50, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
ԱՄՆ իշխանությունները ձգտում են մինչ Թրամփի պաշտոնավարումը Սիրիայի հարցով համաձայնության հասնել Ռուսաստանի հետ. The Washington Post

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին «համառ և անհավանական ջանքեր է ներդնում» Հալեպի շրջափակման դադարեցման մասին Ռուսաստանի հետ բանակցություններում: Բարաք Օբամայի աշխատակազմը ձգտում է միասնական հանգուցալուծման հասնել Մոսկվայի հետ մինչ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականի թղթակից Ջոշ Ռոդին` հղում անելով Սպիտակ տան միաժամանակ 4 աղբյուրի:
     Աղբյուրների հաղորդմամբ` Քերիի ջանքերը ռիսկային են, բայց միևնույն ժամանակ, դրանք վերջին քայլերն են, որոնցով հնարավոր է Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններին համոզել դադարեցնել Հալեպի շրջափակումը:
     Ըստ հոդվածագրի` ԱՄՆ-ը մտադիր է նեղացնել բանակցությունների շրջանակը` ներառելով միայն Հալեպը: Բացի այդ, երկրի իշխանությունները ցանկանում են այդ բանակցություններում ներառել Սաուդյան Արաբիային, Քաթարին, Թուրքիային և Իրանին:
     Վաշինգթոնը ծրագրում է նաև սիրիական ընդդիմությանն առանձնացնել «Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումից, որի զինյալները պետք է լքեն Հալեպի արևելյան հատվածները: ԱՄՆ-ի այդ քայլին ի պատասխան` Ռուսաստանն ու Սիրիան պետք է դադարեցնեն Հալեպի շրջափակումը և թույլ տան մարդասիրական օգնության տրամադրումը:
     Հեղինակը մատնանշում է, որ Քերին շաբաթական առնվազն 2 անգամ շփվում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ:

2163 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
vay serzhik....qez uzum em qrfem...qfurners prtsel a
vay serzhik....qez uzum em qrfem...qfurners prtsel a 12:16, 28.11.2016
Ay tents xexdveq dzer qaqeri mej