Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հետաքրքիր է

Աշխարհից կտրված ռուսական գյուղ, որի բնակիչներն ամեն գիշեր ողջ-ողջ թաղվում են ավազի տակ

21:15, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Աշխարհից կտրված ռուսական գյուղ, որի բնակիչներն ամեն գիշեր ողջ-ողջ թաղվում են ավազի տակ

Շոյնան փոքրիկ ձկնորսական գյուղ է Կանին թերակղզում` Սպիտակ ծովի ափին: Չայած այն տեղակայված է հյուսիսում, այնուամենայնիվ, այս տարածքը անապատ է, ու տեղաբնիկներն ստիպված են լինում պայքարել ոչ միայն ցրտի, այլև ավազի հսկայական քանակության հետ, որը նրանց բառացիորեն ողջ-ողջ թաղում է իրենց իսկ տներում:

Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Սակայն, չնայած կյանքի համար անբարենպաստ պայմաններին, գյուղացիները դեռ չեն պատրաստվում լքել այն, իսկ նրանց երեխաները չգիտեն էլ, որ կարելի է ապրել ուրիշ կերպ` առանց ավազի դեմ կռիվ տալու:
Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ

     Բնակավայրը կառուցվել է 1930-ական թվականներին, ծովամթերքի առատության շնորհիվ ծաղկում է ապրել տեղի կոլտնտեսությունը, և արդեն 50-ականներին Շոյնայում ապրելիս է եղել 1500 մարդ: Ձկնորսական նավերի թիվն անցել է 50-ը:
Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ

Սակայն մշտական որսի պատճառով ձկան քանակությունը կտրուկ նվազել է, ինչն էլ հանգեցրել է բնակչության աճի նվազմանը:

Դրանից հետո բնության անհասկանալի երևույթներն սկսել են պատուհասել Շոյնան: Համարվում է, որ ծանր ուռկանապարկերով գիշատչական ձկնորսությունը հանգեցրել է բնական բուսականության ոչնչացմանն, ինչի հետևանքով ավազի հազարավոր տոննաներ, որոնց ողողում էր Սպիտակ ծովն, սկսել են այսուայնկողմ քշվել քամու կողմից:

Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ

Այսօր գյուղի ավելի քան կեսը թաղված է ավազի շերտի տակ: Մի գիշերվա ընթացքում բնակելի տունն այստեղ կարող է թաղվել մինչև կտուրի ծայրը: Զգուշության համար տեղաբնակները գիշերը չեն փակում իրենց դռները, քանի որ հավանականությունը մեծ է, որ առավոտյան այն չեն կարողանա բացել: Գյուղացիների ունեցած բուլդոզերը գրեթե ամեն առավոտ ավազի տակից փորում-հանում է թաղված տները:

Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ

Շոյնայի բնակչության թիվն այժմ 300-ից քիչ է, նրանց մեծ մասն ապրում է թոշակով ու նպաստով: Գյուղն ունի բուժկետ, միջնակարգ դպրոց, մանկապարեզ, մշակույթի տուն ու էլեկտրակայան: Գյուղը չունի ոչ ավտոմոբիլային, ոչ երկաթուղային հաղորդակցության հնարավորություն: Արտաքին աշխարհի հետ միակ կապը շաբաթական մեկ անգամ իրականացվող ավիաչվերթներն են Աստրախանից Նարյան Մարա, իսկ բեռները հասցվում են ծովով:

Աշխարհից կտրված ռուսական գյուղ
Աշխարհից կտրված ռուսական գյուղ

11948 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am