Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ներկայիս վիճակն ազգային խայտառակություն է». 1974-ի այս օրը շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը

16:00, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Ներկայիս վիճակն ազգային խայտառակություն է». 1974-ի այս օրը շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը
     Տարիներ առաջ հենց այս օրը շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը, որը համարվում է Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը։
     Կառույցի ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը և Հրաչյա Պողոսյանը:
     Ճարտարապետները փորձել էին կինոթատրոնին տալ երևանյան ավանդական ճարտարապետական ոճից դուրս լուծումներ: «Ռոսիա» կինոթատրոնն ունի երկու մեծ դահլիճ` 1600 և 1000 նստատեղով, կար նաև ևս մեկ սրահ՝ 280 նստատեղով: Կինոթատրոնի տարածքում կային նաև ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ:
     Կինոթատրոնը հետագայում սեփականաշնորհվեց և դարձավ տոնավաճառ:
     «Ռոսիա» կինոթատրոնի ներկայիս վիճակը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ճարտարապետ Ելենա Աթոյանը մեկ խոսքով գնահատեց` ազգային խայտառակություն և ողբերգություն: «Երկրի ԳՌԶՈՅԱՑՈՒՄ-ը շարունակվում է»,- նշեց նա:
     Նրա կարծիքով` առհասարակ, ճարտարապետությունը` սիմբիոզ է, որը պետք է արտահայտվի ժամանակի, ձևի, ծավալի տարածության մեջ և, անպայման, ներդաշնակվի անմիջապես կողքին գտնվող կառույցների հետ: «Եվ, բոլորովին կարևոր չէ այդ կառույցները որ դարաշրջանում են կառուցվել: Կա հսկայական տեսություն, ըստ որի հնարավոր է համատեղել հինը նորի հետ, և հենց դրանում է կայանում ճարտարապետի հմտությունը, որը բացակայում է երբեմնի կինոթատրոն «Ռոսիա»-ի դեպքում, որը բնորոշվում է, երկրաբանական տերմինով արտահատված` կոնգլոմերատի տեսքով: Այդ աստիճան հեռանալ բուն ճարտարապետության իմաստից` անթուլատրելի Է` սա հանգեցնում է բացառիկ քաոսի և մարդկանց գիտակցության խեղաթյուրման: Մինչդեռ` ճարտարապետությունն իր մեջ պարունակում է նաև խորը հոգեբանություն, ուստիև` փիլիսոփայություն»,- նշեց մեր զրուցակիցը:
     Նրա խոսքով` բացի այս ամենից` ճարտարապետությունը պարտավոր է կրթել մարդանց` ուղորդելով դեպի ներդաշնակություն, հոգեկան անդորր:
8532 | 2
Facebook