Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Քլինթոնի օգտին տրված միլիոնավոր ձայներն ապօրինի են». Դոնալդ Թրամփ

10:55, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Քլինթոնի օգտին տրված միլիոնավոր ձայներն ապօրինի են». Դոնալդ Թրամփ
     ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոր գրառում է կատարել թվիթերյան իր էջում, որով հայտարարել է, որ լուրջ ընտրախախտումներ են եղել Վիրջինիա, Քալիֆորնիա և Նյու Համփշիր նահանգներում: Նշենք, որ այս 3 նահանգներում հաղթանակ է տարել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը: «Ինչո՞ւ մամուլը չի գրում այդ մասին: Նման աղավաղումը լուրջ խնդիր է»,- գրել է Թրամփը: Ըստ Թրամփի` Քլինթոնի օգտին տրված միլիոնավոր ձայներն ապօրինի են:
     Թրամփը համոզմունք է հայտնել, որ ինքը կհաղթեր նաև անմիջական ընտրությունների դեպքում, ու դրա համար բավարար կլիներ քարոզարշավը մի քանի նահանգներում:
4242 | 1
Facebook