Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ միայն մի բան է մնում` սպասել դատարանի որոշմանը». Շաբոյանը` ՏՄՊՊՀ-ին դատի տալու մասին

11:20, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Մեզ միայն մի բան է մնում` սպասել դատարանի որոշմանը». Շաբոյանը` ՏՄՊՊՀ-ին դատի տալու մասին

«Երևան գարեջուր» ընկերության բաժնետեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ պատրաստվում է դատի տալ ՏՄՊՊՀ-ին` «Երևան գարեջրին» անհիմն` 110 մլն դրամի չափով տուգանելու համար: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենք իրենց կայացրած որոշումը չեն չեղարկելու: «Միայն հետևյալը կասեմ, այս տարիների ընթացքում բազմաթիվ տնտեսվարողներ են մեզ դատի տվել և դատարանը որոշում է կայացրել: Դա սովորական աշխատանքային ընթացակարագ է, և մեզ համար սովորական երևույթ: Այս պահին մեզ միայն մի բան է մնում` սպասել դատարանի որոշմանն»,-ասաց Շաբոյանը:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն պարզել էր, որ գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաև այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել: Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին` ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինն՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ, հանձնաժողովի որոշմամբ, ամբողջությամբ կգանձվի պետբյուջե:
     Այս որոշումից հետո Հակոբյանն ասել էր, որ անհիմն է համարում ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու որոշումը:

4334 | 0
Facebook