Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ Հյուսիսային Կորեայում եռօրյա սուգ է հայտարարվել

10:35, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ Հյուսիսային Կորեայում եռօրյա սուգ է հայտարարվել

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Համաձայն Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի` ԿԺԴՀ Ազգային գերագույն ժողովի մշտական խորհրդի և նախարարների կաբինետի տարածած հայտարարության` նոյեմբերի 28-31-ը երկրում կբարձրացվեն սգո դրոշներ:

Հիշեցնենք, որ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 26-ին, իննսուն տարեկանում:

7033 | 2
Facebook